Մարգվելաշվիլիի հաղթանակը` տպավորիչ

Վրաստանի ԿԸՀ-ն գրեթե ավարտել է քվեաթերթիկների հաշվարկը: Մնացել է միայն հաշվել երեք տոկոսը, որը սակայն, այլևս էական ազդեցություն չի թողնի ընդհանուր արդյունքների վրա:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիից, Գիորգի Մարգվելաշվիլին ստացել է քվեների ավելի քան 62 տոկոսը: Երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է`գրեթե 22 տոկոս, երրորդում` Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10 տոկոս:

Քսաներեք թեկնածուների մեջ մեկ տոկոսից ավելի ձայներ հավաքել են նաև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին` գրեթե երեք տոկոս և Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման ղեկավար Գիորգի Թարգամաձեն` մեկ տոկոսից մի քիչ ավելի:

Մեկնաբանել