Համարանիշեր, որոնք ԱՊՊԱ չկնքելու տուգանք չեն վճարի

Photo: iravaban.net

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է այն ավտոտրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը , որոնց սեփականատերերի նկատմամբ, ավելի քան 10 օր ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար նախատեսված տուգանքի կիրառումից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռնպահ կմնա:

2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած նոր կարգի համաձայն՝ այն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել, յուրաքանչյուր 10 օրվա համար տուգանվում են 5000 դրամ:

Ճանապարհային ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ «այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ԱՊՊԱ պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը»:

Ուշագրավ է, որ ճանապարհային ոստիկանության հրապարակած ցանկում կան նաև նախկին ոստիկանական և ԱԱԾ մեքենաների պետհամարանիշներ, օրինակ՝ 757SS01, 505SS01, 380SS01, 169SS01, 535SS01, 095SS01, 296SS02, 114SS02, 337SS02, 357SS02, 244SS02:

Ցանկում կան նաև բազմաթիվ թանկարժեք համարանիշեր՝ 10US111, 10OU111, 111LL10, 01SO111, 222UN02, 03SS333, 333NP33, 333PP33, 333LS03, 04UU444, 444OO04, 555SS55, 555PP55, 555LS55, 05UL555, 555SS03, 66UU666, 777US07, 777OU07, 777LO07, 777UL07, 888OO88, 999UO09, 99US999, 90LU999, 001UU10, 10PP001, 005OL05, 005LU05, 005SU05, 005SL05, 05SS005, 006OO06, 006LO06, 006SS06, 06LS006, 06LO600, 600OO06, 800US08:

Մեկնաբանել