Իրանը պարտվեց Բոսնիային ու լքեց Մունդիալ 2014-ը

Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականը միայն Բոսնիային հաղթելու դեպքում 1/8 եզրափակիչ մտնելու հնարավորություն կստանար, սակայն բոսնիացիները, որ դեռ նախորդ տուրից հետո կորցրել էին փլեյ-օֆում հանդես գալու հնարավորությունը, 3:1 հաշվով պարտության մատնեցին մրցակցին:

23-րդ րոպեին Էդին Ջեկոն առաջ մղեց եվրոպացիներին, 59-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը հաշիվը դարձրեց 2:0: 82-րդ րոպեին Ռեզա Գոչանեյհադը կրճատեց հաշվի տարբերությունը իսկ մեկ րոպե անց Ավիդյա Վրսաևիչը դրեց հանդիպման վերջակետը:

F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.

F խումբ

Տ. Թիմ Խ. Հ. Ո. Պ. Խ.գ. Բ.գ. Մ.
1 Արգենտինա 3 3 0 0 6 3 9
2 Նիգերիա 3 1 1 1 3 3 4
3 Բոսնիա 3 1 0 2 4 4 3
4 Իրան 3 0 1 2 1 4 1

Մեկնաբանել