Ադրբեջանի և Դաղստանի հարաբերությունները սրվել են ջրի պատճառով

Ադրբեջանը և Դաղստանը լուրջ տարաձայնություններ ունեն Սամուր գետի ջրային ռեսուրսների օգտագործման պատճառով: Ինչպես հաղորդում է Eurasianet-ը, Դաղստանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային համաձայնագրերը, Սամուր գետի ջրերի մեծ մասը վերցնում է, ինչի պատճառով Դաղստանի Մագարամքենթի շրջանում ոռոգման ջուրը չի բավականացնում:

Դաղստանի կառավարության կողմից հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի ադրբեջանական կողմից ջրի ապօրինի յուրացման փաստով: Բացի այդ՝ Մագարամքենթի հինգ գյուղերի ղեկավարներ դիմում են հղել Ռուսաստանի վարչապետին և Դաղստանի կառավարության ղեկավար Աբդուսամադ Համիդովին՝ խնդրելով վերականգնել արդարությունը և «կանխել կոնֆլիկտային իրադրությունը»:

Սահմանային Սամուր գետի ջրերը 50/50 հարաբերակցությամբ օգտագործելու մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010թ. սեպտեմբերին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցի շրջանակում: Սամուրի ջրային պաշարի ավելի քան 96%-ը ձևավորվում է Դաղստանի տարածքում, սակայն, հակառակ համաձայնագրի՝ Ադրբեջանը գետի ջրի 90%-ը վերցնում է: Սամուրն, ըստ էության, Դաղստանի ներքին գետ է, և ընդամենը 38 կմ-ն է հոսում Ադրբեջանի հետ սահմանով:

Մեկնաբանել