ՆԱՏՕ-ն Ուկրաինան պաշտպանելու միակ հնարավորությունն է. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ կարճաժամկետ հեռանկարում ընդունել Ուկրաինային, սակայն կարծում է, որ դաշինքը երկիրը փրկելու միակ հնարավորությունն է, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:

«ՆԱՏՕ-ն Ուկրաինան պաշտպանելու միակ հնարավորությունն է։ Ես հասկանում են, որ կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային, բայց ինչպես Աստվածաշնչում է ասվում. «եթե թակես դռները, ապա դրանք կբացվեն»: Եվ մենք որոշել ենք թակել»,- ասել է Յացենյուկը:

Նա նաև հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության լուծման համար Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունները արդյունավետ չեն լինի:

«Ես կողմ եմ բանակցությունների ժնևյան ձևաչափին՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Մենք այդքան ուժեղ չենք, որ բանակցություններ վարենք երկկողմ մակարդակով: Ռուսաստանը մեզ հետ խաղ կտանի: Պուտինն ուզում է, որ սառեցված հակամարտություն առաջանա»,- ընդգծել է Ուկրաինայի վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակը Ուկրաինայի՝ որպես անկախ պետություն, ոչնչացումն է:

Ընտությունների՝ առանց Պորոշենկոյի

Արսենի Յացենյուկը հայտնել է, որ իր կուսակցությունը՝ «Ազգային ճակատը», արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշինքի հետ միասին:

«Մենք պետք է նախագահի հետ միասին գնայինք ընտրությունների: Պետրո Պորոշենկոյի դաշինքը չի բավարարում ինձ: Մենք տարբեր ճակատներում ենք, սակայն միավորված ենք բարեփոխումներով՝ հանուն փափախությունների»,- ասել է Յացենյուկը:

Մեկնաբանել