Հայաստանը՝ տնվոր ԵՏՄ-ում. Նիկոլ Փաշինյան

«ԵՏՄ-ին անդամակցելը փակում է Հայաստանի ռազմավարական զարգացման հնարավորությունները՝ Հայաստանին դարձնելով ԵՏՄ տնվոր: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են արևելքից ու արևմուտքից, Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը կմեկուսացնի հյուսիսից և հարավից: Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ պայմանագրի վավերացմանը»,- ասաց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ-ում, Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագրի քննարկմանը։

Մեկնաբանել