Անուշապուրը մատուցվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Այն ավանդաբար իր տեղն է գտնում Հայոց Հայրապետների սեղանին և համարվում է պասային հրուշակ:
Բաղադրիչներ
Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած
6 բաժակ ջուր
¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած
¾ բաժակ չամիչ (քիշմիշ)
1 բաժակ շաքարավազ
1 թ.գ. վանիլին
¼ բաժակ ընկույզ` կտրատած
¼ բաժակ նուշ
¼ բաժակ նռան հատիկ (ըստ հայեցողության)
Պատրաստման եղանակը
Չուգունե կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:
Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեի մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով ու նուշով:Անուշ լինի: