Մովսես գյուղում դիպուկահարի կրակից մարդ է վիրավորվել

6268_largeՏավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին արդբեջանցի դիպուկահարի կողմից արձակած կրակից վիրավորվել է 85-ամյա Լևոն Անդրեասյանը: Ներկայում նա Բերդի հոսպիտալում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: