Շփման գծում զինվոր է զոհվել

soldier1Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1995թ. ծնված Արսեն ԱբրեստիԿարապետյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ըստ հաղորդագրության՝ մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

***

Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով զոհվել էր երկու հայ զինծառայող:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտի 2-ին հայտարարել է, որ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ներկայում բավական լարված է:

Հունվարի սկզբից իրավիճակը սահմանին և շփման գծի վրա լարված էր, գրանցվել էին մի շարք արյունալի միջադեպեր՝ մարդկային կորուստներով։

Մեկնաբանել