Ծառուկյանը $500 հազար է նվիրել Անթիլիասին՝ սիրիահայերի համար

Gagik Tsarukyan, Aram A Catholicos of Cilicia«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը ծրագրերի և սիրիահայության կարիքների համար, հաղորդում է Asbarez.com-ը:

Հուլիսի 24-ին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եգիպտոս ուղևորվելու ճանապարհին, կանգ է առել Լիբանանում, այցելել Անթիլիաս և հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Ըստ աղբյուրի՝ Ծառուկյանը Անթիլիաս է մեկնել Արամ Ա կաթողիկոսի հրավերով:

«Ան [Գագիկ Ծառուկյանը] գնահատեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայապահպանման եւ համախմբման ի նպաստ տարած աշխատանքը։ Ան նաեւ նկատել տուաւ, որ մարդ արարածը իր կարելիութեան սահմաններուն մէջ պէտք է օժանդակէ եւ աջակցի ազգին՝ յայտարարելով, որ «Գագիկ Ծառուկեան» հիմնադրամը 500 հազար ամերիկեան տոլար կը նուիրէ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ծրագիրներուն եւ սուրիահայութեան կարիքներուն։ Ապա ան արծաթեայ մեծ խաչ մը նուիրեց վեհափառ հայրապետին, որ իր կարգին Բարձրբերդի Աւետարան եւ յիշատակի նուէրներ յանձնեց յայտնի բարերարին»,- գրում է Asbarez.com-ը:

Ծառուկյանը արծաթե խաչ է նվիրել Արամ Ա-ին և նրանից ստացել Բարձրբերդի Ավետարան: Ծառուկյանը արծաթե խաչ է նվիրել Արամ Ա-ին և նրանից ստացել Բարձրբերդի Ավետարան: