Աշխարհի գավաթ. Գաբրիել Սարգսյանը ևս հաջորդ փուլում է

two Լուսանկարը` Բաքվում աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայքից:

Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ:

Լեհաստանցի Մատեուշ Բարտելի հետ մրցապայքարում հաղթողը վճռվել է «մահվան» պարտիայում [սպիտակներին տրվում է 5 րոպե, սևերին` 4, ոչ ոքի արդյունքի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացողը]: Հայ գրոսմայստերը խաղացել է սև խաղաքարերով. պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Հայաստանի պատվիրակության մյուս ներկայացուցիչը` Սամվել Տեր-Սահակյանը, պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Վիտյուգովին և դուրս է մնացել պայքարից:

Երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրորդ փուլ են դուրս եկել Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը Բաքվում մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներին կարող եք հետևել այստեղ:

Մեկնաբանել