Հովհաննես Սահակյանը տեղյակ չէ աշխատանքային խմբից, որի անդամ է

TH_hovhannes-sahakyanՀոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շարունակեց քննարկել Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակն է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել քվեարկելու նաև նույնականացման քարտերով:

Ընդդիմադիր պատգամավորները փոփոխություններում ռիսկ են տեսնում՝ պնդլեով, որ նույնականացման քարտերով հնարավոր կլինի անխոչընդոտ կրկնաքվեարկություններ իրականացնել: Որպես հարցի լուծում` նրանք առաջարկում են ներդնել էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ:

ՀՀԿ-ական պատգամավոր, օրենքի համահեղինակ և հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ իրենք ներկայում էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ ներդնելու ժամանակ չունեն, քանի որ օրենքի ընդունումից մինչև առաջիկա սահմանադրական հանրաքվեն (դեկտեմբերի 6) շատ քիչ ժամանակ ունեն մեխանիզմը ներդնելու և վերապատրաստման գործընթաց սկսելու համար։

2014թ. հուլիսին վարչապետը որոշում էր կայացրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կմշակեր արդյունավետ մեխանիզմներ՝ նույնականացման քարտերով և անձը հաստատող այլ փաստաթղթերով քվեարկություն իրականացնելու համար։

Untitled

2014թ. ձևավորված այս աշխատանքային խմբում իր իսկ համաձայնությամբ ներառված է նաև Հովհաննես Սահակյանը:

Untitled1

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ այդ հարցով ձևավորվել է աշխատանքային խումբ:

«Ի՞նչ եղավ այդ աշխատանքային խումբը»,- Հովհաննես Սահակյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Սահակյանը, ներառված լինելով այդ աշխատանքային խմբում, պատասխանեց․

«Կառավարության ղեկավար-նախարարը ի՞նչ է հայտարարել, ի՞նչ չի հայտարարել, ես տեղյակ չեմ եղել։ Ես անձամբ այդ քննարկումներին չեմ մասնակցել։ Ես տեղյակ չեմ եղել և կրկնում եմ, մեր [ԱԺ Պետաիրավական] հանձնաժողով այս հարցը մտել է պարոն [ԲՀԿ խմբակցության անդամ] Ուրիխանյանի նախաձեռնության շրջանակում»։

Մեկնաբանել