Այս տարի գեղանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը իր ծննդյան 75-ամյակն է նշում։
Հայ արվեստը ռուսական թանգարանում
-
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել
Դատարանը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդությունը, տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանյանը։ Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։ «Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ ԱԺ և Կառավարության լիազորություններին, […]
-
Հինգ ֆոնդի գործունեության միջանկյալ արդյունքներ
Լևոն Խալաթյան Պետական ծառայողը ունի շատ սահմանափակումներ։ Աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Նա պետք է եկամուտների և գույքի տարեկան հաշվետվություն ներկայացնի, ներկա լինի աշխատատեղում, պահպանի դրես-կոդ։ Եվ լինի մամուլի և վերահսկող մարմինների լարված ուշադրության տակ։ Այս ամենը աշխատավարձի և պարգևավճարի հույսի համար։ Ինչո՞ւ գնալ ռիսկի, անիմաստ մնալ պետական բարձր պաշտոնների՝ կաշառք վերցնելիս բռնվելու ոչ զրոյական հավանականությամբ։ Կարելի է ստեղծել «ինչ-որ մի բանի զարգացման ֆոնդ», բյուջեից փող ուղղել այնտեղ և վերջ։ Այնտեղ կարելի է աշխատակիցներին նշանակել ցանկացած չափի աշխատավարձ․ արդեն օրենքի կարգավորում չկա։ Կարելի է աշխատանքի ընդունել՝ ում պատահի, որակավորման որևէ պահանջ չկա։ Շահերի բախո՞ւմ։ Չէ , չենք լսել։ Տարվա վերջին […]
-
ANIF-ը լուծարվում է
Մկրտիչ Կարապետյան Հայաստանի պետական հետաքրքրություննեի ֆոնդը (ANIF) կլուծարվի, իսկ մինչ այդ ընկերության կառավարումը հանձնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ վարչապետի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում որոշվել է ANIF-ի լուծարման գործընթաց սկսել։ Կառավարությունը որոշման հիմնավորումներում թաքցրել է, թե ինչու և ինչ հիմնավորումներով է լուծարում ֆոնդը։ Որոշման հիմնավորումներում բացակայում է տեղեկությունը, թե ինչ է լինելու ANIF-ի և նրա դուստր ընկերության կատարած ներդրումների ու այդ ընկերությունների հետագա գործունեության հետ։ Կառավարության որոշման նախագիծը վերաբերում է մինչ լուծարումը ANIF-ի բաժնետոմսերի կառավարումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի […]
-
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։ Ըստ նրա՝ այդ ակնկալիքը չի արդարացել, բայց այդ ուժերը փորձել են խնդիրները լուծել նաև 2021-ի մայիսին ՀՀ […]
-
«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն և չինքնիշխանություն»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» «չակնկալիքների շարժումը» տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»։ «Մարդիկ, ովքեր ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումն ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը»,- մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը։ […]