Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

davit sanasaryan«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի խափանման միջոց կալանավորումը կփոխարինվի գրավով․ համապատասխան որոշումը օգոստոսի 19-ին կայացրել է Վերաքննիչ դատարանը։

Գրավի չափը սահմանվել է 1․5 մլն դրամ։

Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայում իր պաշտպանյալի հարազատները զբաղվում են գումարը փնտրելու հարցերով։

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Մեկնաբանել