Հայաստանում կստեղծվի բժշկական օմբուդսմենի ինստիտուտ

Հայաստանում կստեղծվի բժշկական օմբուդսմենի ինստիտուտ․ այս մասին նոյեմբերի 7-ին լրատվամիջոցներին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։

«Առողջապահության ոլորտում մեր նախաձեռնած բարեփոխումներից մեկը վերաբերում է բժշկական հաստատությունների տրամադրած ծառայությունների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության երկաստիճան համակարգի ներդրմանը»,- ասել է Մարգարյանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ խնդիրների դեպքում մարդիկ նախկինում դիմում էին տվյալ բուժհաստատության ղեկավար անձնակազմին։ Բողոքների չբավարարման դեպքում նրանք դիմում էին դատարան։

«Օմբուդսմենի համակարգի ներդրումից հետո դժգոհ քաղաքացիները կդիմեն նրան։ Օմբուդսմենի աշխատանքի մեխանիզմը նման կլինի ֆինանսական օմբուդսմենի գործունեության սկզբունքներին»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալը։

Մեկնաբանել