Լարված իրավիճակի մասին չի հաղորդվել, որովհետև լարված իրավիճակ չի եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Շփման գծում լարված իրավիճակի մասին չի հաղորդվել, որովհետև լարված իրավիճակ չի եղել․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եղել են կրակոցներ, որոնք ամեն օր լինում են, և որոնց մասին հաղորդվում է։ «Սակայն լարված իրավիճակ ո՛չ երեկ, ո՛չ նախորդ օրերին չի եղել»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ երկու զինծառայողները վիրավորում են ստացել նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը։ Սկզբում նրանք բուժում են ստացել Ստեփանակերտում, ապա տեղափոխվել են Երևան։

Հարցին, թե ինչու պաշտոնական հաղորդագրությամբ չի հաղորդվել վիրավորների մասին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց, որ վիրավորների մասին հաղորդում են, երբ լինում է նաև զոհ։

«Բացի այդ՝ մանավանդ եթե խոսքը ԼՂՀ քաղաքացու մասին է, ԼՂՀ պաշտպանության բանակն է որոշում՝ հաղորդել, թե ոչ»,- ասաց նա։

Մեկնաբանել