«Պուտինի ընկեր» Ռեքս Թիլերսոնն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրել է ExxonMobil նավթագազային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ «Պուտինի ընկերոջ» համբավ վայելող Թիլերսոնի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, հաղորում է Wall Street Journal-ը։ Թիլերսոնի առաջադրման մասին Թրամփը գրառում է արել Թվիթերում։

Դոնալդ Թրամփի մտահղացմամբ՝ Թիլերսոնը պետք է «ամրապնդի տարածաշրջանային կայունությունն ու կենտրոնանա ԱՄՆ-ի առանցքային շահերի վրա»։

Չնայած դիվանագիտական փորձի բացակայությանը, ընդգծվում է նրա «համառությունը, հարուստ փորձն ու աշխարհաքաղաքականության խոր ընկալումը»։

Ռեքս Թիլերսոնը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով։ Վերլուծաբանները հակված են մտածելու, որ հենց այդ պատճառով էլ Սենատը կարող է հավանություն չտալ նրա թեկնածությանը։

Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է ՌԴ ղեկավարի և Թիլերսոնի հարաբերությունների մասին։ Նա հաստատել է, որ Պուտինը մի քանի գործնական հանդիպում է ունեցել Թիլերսոնի հետ։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչի համար է ՌԴ նախագահը պարգևատրել ExxonMobil-ի ղեկավարին՝ ասելով, որ շքանշանը ավանդաբար ստանում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։

ExxonMobil-ը մասնակցում է «Էքսոն նեֆտեգազ լիմիթեդ» ռուսաստանյան ընկերության կապիտալում։

Մեկնաբանել