Իսրայելը պատրաստ է ընդունել Հալեպի վիրավոր փախստականներին․ Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է ընդունել Հալեպից վիրավոր փախստականներին՝ երկրի հիվանդանոցներում բուժօգնություն տրամադրելու նպատակով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Haartez թերթի փոխանցմամբ՝ Նեթանյահուն ասել է, որ պատրաստ են ընդունել վիրավոր կանանց և երեխաների, ինչպես նաև տղամարդկանց, եթե նրանք զինյալներ չեն:

Haaretz-ին սիրիացի փախստականներին բուժօգնություն տրամադրող իսրյաելական Սաֆեդ քաղաքի հիվանդանոցներից մեկի տնօրենն ասել է, որ 2013թ․ փետրվարից ի վեր հիվանդանոցի աշխատակազմը օգնություն է տրամադրել ավելի քան 2500 սիրիացիների, այդ թվում՝ զինյալների։ «Չնայած Իսրայելի և Սիրիայի միջև թշնամությանը, սիրիացի փախստականներին բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտություն կա»,- ասել է նա:

Զինադադարի համաձայնությունից հետո Հալեպում խաղաղ բնակիչների տարհանման աշխատանքներ են տարվում, սակայն հազարավոր վիրավորներ կան, իսկ քաղաքի հիվանդանոցները ոչնչացվել են սիրիական և ռուսական ուժերի օդային հարվածներից։

Լուսանկարում՝ երեխաներ Արևելյան Հալեպում։

Մեկնաբանել