Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի

Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել իտալացի քաղաքական գործիչ, պահպանողական Անտոնիո Տայանին, հայտարարել է այդ պաշտոնից հեռացող գերմանացի քաղաքական գործիչ Մարտին Շուլցը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, 63-ամյա Տայանին նախկինում եղել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մամուլի խոսնակը, տրանսպորտային, ապա՝ արդյունաբերական և ձեռնարկատիրական հարցերով եվրահանձնակատար։

Եվրախորհրդարանի ընտրություններում Տայանիի մրցակիցը նրա հայրենակից Ջաննի Պիտելլան էր։ Անտոնիո Տայանին ստացել է 351 ձայն՝ ընդդեմ Պիտելլայի 282-ի։

Եվրախորհրդարանը իրավասու է արգելք դնել կամ փոփոխություններ մտցնել եվրոպական օրենսդրության մեջ, նրան է պատկանում վերջին խոսքը Եվրամիությունից Բրիտանիայի ելքի վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու հարցում։

Մեկնաբանել