Նախնական տվյալներով՝ Թեհրանում շենքի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հաղորդում է, որ ըստ նախնական տվյալների՝ Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

Այսօր Թեհրանում հրդեհման հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման արդյունքում զոհվել է առնվազն 30 հրշեջ, Press TV-ի փոխանցմամբ։

Ըստ հաղորդագրության, երբ հրդեհը հասել է 17-հարկանի շենքի վերին հարկերին, այն փլուզվել է։ Իրանցի պաշտոնյաներից մեկի տեղեկացմամբ՝ փլատակների տակ մնացել է 50-100 մարդ։

Մեկնաբանել