Վրաստանի քաղաքացիներն առանց այցագրի կմեկնեն Շենգենյան գոտու երկրներ

Քիչ առաջ Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկեց Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման օգտին՝ 553 կողմ, 66 դեմ և 28 ձեռնպահ։

Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն այսուհետև կարող են առանց այցագրի Շենգենյան գոտու երկրներ մուտք գործել և ընդհանուր առմամբ մնալ 90 օր՝ 180 օրվա կտրվածքով։

Վրաստանի ղեկավարությունը, ի դեմս վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլիի, օրը պատմական է համարում։

Վրաստանի ԱԳ նախարարը Թվիթերում շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին և զեկուցող Մարիա Գաբրիելին։

Ավելին՝ Վրաստանի քաղաքացիները ապրիլից ԵՄ կճամփորդեն առանց վիզայի։

Մեկնաբանել