Արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը. Հովսեփ Խուրշուդյան

Խորհրդարան չանցած ուժերից՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 2-ի քվերակության արդյունքները «չեն արտացոլում իրական պատկերը»:

«Այն ինչ կատարվեց երեկ՝ չի համապատասխանում հանրային տրամադրություններին և արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը։ Ընտրություններն ընթացան ակնհայտ խախտումներով՝ լցոնումներ, ընտրակաշառք, բաց քվեարկություններ, ամբողջությամբ աշխատեց ընտրակեղծարար մեքենան»,- ասաց Խուրշուդյանը։

Նա նշեց, որ ստացած արդյունքները չեն արտացոլում իրնց կուսակցության նկատմամբ հանրության վստահությունը և ավելացրեց, որ առաջիկայում կեղեկացնեն իրենց անելիքների մասին։

Կուսակցությունները խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեին 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հավաքել էր 2,7 տոկոս կամ 32 504 ձայն։

Մեկնաբանել