National Geographic Traveler-ի ռուսական տարբերակում Վրաստանն առանց Աբխազիայի է

National Geographic Traveler հանդեսի ռուսերեն տարբերակը տպվել է Վրաստանի քարտեզով՝ առանց Աբխազիայի։

Վրաստանի հայալեզու Aliq.ge կայքի փոխանցմամբ, հոդվածի հեղինակը Վրաստանում է եղել մեդիա-շրջագայության ընթացքում, որը կազմակերպել էր Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը: Դեպարտամենտից ասել են, որ հոդվածի բովանդակությունը Պալամարչուկն իրենց հետ չի քննարկել: «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը հաղորդել է, որ Պալամարչուկը Վրաստանում անցկացրել է մեկ շաբաթ, նրա կեցությունը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը հոգացել է Վրաստանի պետական բյուջեն:

Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը ամսագրի խմբագրություն նամակ է ուղարկել, որում իր դժգոհությունն է հայտնել National Geographic Traveler-ին՝ որպես միջազգային պարբերական: Հարցին միջամտել է Վրաստանի արտգործնախարարությունը, որը նույնպես դատապարտել է մոսկովյան խմբագրության այս քայլը: