Էրդողանը սեպտեմբերի 10-11-ը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 10-11-ը կայցելի Ադրբեջան, այս մասին գրել է թուրքական Hürriyet թերթը։ 

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը կայցելի նաև Ղազախստան և Հորդանան: 

Սեպտեմբերի 19-25-ը Էրդողանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։