Տարոն Մարգարյանը մեկնաբանել է Երևանի փողոցների անվանափոխության նախաձեռնությունը

Փողոցների անվանափոխության նախագիծը քննարկման հարց է․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Պետք է նաև հանրային կարծիք լինի, պետք է նաև գիտական կարծիքներ լինեն, որովհետև առաջարկի մեջ խնդիրներ ենք տեսնում, որովհետեւ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով»,- Araratnews-ի փոխանցմամբ՝ ասել է Մարգարյանը։

Նախագծով Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երևան քաղաքի հինգ փողոց. Լենինգրադյան փողոցը` Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի, Կասյանը` կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի, Միկոյանը` հայազգի գործարար բարեգործ Քըրք Քըրքորյանի, Ամիրյանը` Վռամշապուհ արքայի, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների անվամբ, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անվամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Օրերս Երևանի փողոցների անվանափոխության հարցը ի թիվս այլ հարցերի ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը քննարկել է «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։

Լուսանկարում՝ Ամիրյան փողոց

Մեկնաբանել