Ջախջախիչ պարտություն և ոչ մի փոփոխություն հայկական ֆուտբոլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց Լեհաստանից` 6-1 հաշվով։ Մարզական լրագրող Գևորգ Լոռեցյանի խոսքով՝ թիմում կան կադրային, խաղային, հոգեբանական խնդիրներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացել էր այս շրջափուլի ձախողման դեպքում հրաժարական տալ, սակայն չի շտապում դա անել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Հայրապետյանի հրաժարականի հիմքեր չկան։

Մեկնաբանել