Պարույր Հայրիկյանը հացադուլով ցանկանում է փոխել Սահմանադրությունը

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց անժամկետ հացադուլ է սկսել: Հայրիկյանի խոսքով` ընդվզման նպատակը ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողություններն են, իսկ պատճառն այն է, որ իրենք ցանկանում են ստորագրահավաք սկսել, սակայն ԿԸՀ-ն չի տրամադրում համապատասխան ձևաթուղթը: Նրա խոսքով` 200 000 ստորագրությունը հնարավորություն կտա Սահմանադրությունը փոփոխել և ստեղծել ժողովրդավար պետություն, սակայն այդ ստորագրությունները դեռ պետք է ԱԺ-ի ⅓-ի աջակցությունը ստանա:

Մեկնաբանել