Տուգանքները կտարածվեն նաև օտարերկրյա համարներով մեքենաների վրա

Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Հայաստանում դժգություն կա, որ տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվող խախտումները չեն տարածվում օտարերկրյա համարանիշերով մեքենաների վրա։

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որքան ժամանակահատվածում և ինչպես են իրավախախտումների համար վճարելու օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, Կարապետյանը նշել է, որ ելքի կամ մուտքի պահին:

«Ես վերջերս այցելել էի Հանրապետության սահմանակետեր: Այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել և մինչև տարվա վերջ բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-ասել է նա:

Մեկնաբանել