ՍիվիլՆեթի հյուրն է InRock քվինտետը, որի ստեղծագործական սկզբունքը ժանրերի սահմանների անտեսումն է։
Շնորհավոր Ամանոր. InRock քվինտետ
Post navigation
Posted in:
ՍիվիլՆեթի հյուրն է InRock քվինտետը, որի ստեղծագործական սկզբունքը ժանրերի սահմանների անտեսումն է։
Էրիկ Հակոբյանն այս շաբաթ անդրադառնում է երեք թեմայի՝ Վրաստանում շարունակվող հակակառավարական ցույցերին և դրանց նշանակությանը Հայաստանի համար, Միջազգային քրեական դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հնարավոր հայցին և Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք ԵՄ ռազմական օգնության արգելափակմանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի», կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Կարծում եմ՝ Բագրատ սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե։ Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ […]
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ երթով շարժվում են Երևանի պետական համալսարան։ «Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա։ Սրբազանի խոսքով՝ «խաղաղ այցելություններից և գործողություններից» հետո երեկոյան ժամը 18։30-ին դարձյալ հավաքվելու են Հանրապետության հրապարակում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրան զուգահեռ Երևանում և մարզերում նախատեսվում են անհնազանդության […]
OC Media Վրաստանում կառավարության առնվազն չորս քննադատ անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել փողոցներում կամ իրենց տներից դուրս՝ երկրում օտարերկրյա գործակալների օրինագծի հակառակորդների նկատմամբ բռնության և ոտնձգությունների աճող արշավի ֆոնին: Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում իր շենքի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դիմիտրի Չիկովանին։ Հարձակման տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ հինգ հարձակվողները դարանակալել են նախքան Չիկովանիի վրա հարձակվելը և ծեծելը: Հարձակումից հետո Չիկովանին շարունակել է դիմադրել: «Ես ուզում եմ ասել իմ ընկերներին, այն մարդկանց, ովքեր արդեն երեք շաբաթ է՝ փողոցներում բողոքում են ռուսական օրենքի դեմ, որ այս ռեժիմն ավարտված է, նրանք չեն կարող մեզ վախեցնել, […]
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները («Հայաստան» և «Պատիվ ունեմ») համաձայնություն են հայտնել սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին Հանրապետության հրապարակում այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Ինչպես է այս գործընթացն իրականացվում խորհրդարանում՝ ըստ Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի․ Գևորգ Թոսունյան
21։09 Բագրատ սրբազանը հայտարարեց, որ խորհրդարանական երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հետ խորհրդակցություններից հետո նրանք նախաձեռնելու են վարչապետի իմփիչմենթի գործըթնաց։ Սրբազանն ասաց, որ խաղաղ անհնազանդության ցույցեր են սկսելու ուրբաթ առավոտյան։ Նա դիմեց ուսանողներին, բուհերին դասադուլ սկսելու կոչով։ Նա դիմեց նաև ուսուցիչներին ու դասախոսներին՝ նույն կոչով։ Բագրատ սրբազանը կոչ արեց նաև մարզերի ժողովրդին անհնազանդության ակցիաներ սկսելու կոչով։ «Ամբողջ հանրապետության տարածքում այդ ճնշումը պետք է լինի»,- ասաց նա։ 20:13 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տված ժամանակը լրանալուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ խաղաղ անհնազանդության գործողություններ ենք սկսելու՝ ստիպելու հրաժարական ներկայացնել։ «Խոփդ քարին […]