Շաբաթօրյակին ընդառաջ քաղաքացիները չօգտագործվող գույքը կարող են թողնել աղբամանների մոտ

Անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ ունեցող քաղաքացիները մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթoրյակի շրջանում կարող են դրանք թողնել շքամուտքերին կից աղբամանների մոտ, այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել