Ապագա վարչապետը երկու նստավայր կունենա

ՀՀ ապագա վարչապետն ունենալու է երկու նստավայր․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝ այսուհետ կառավարության նիստերը փակ են անցնելու, դրանցից հետո լինելու են ճեպազրույցներ։

Դավիթ Հարությունյանը նիստերի դռնփակ լինելը հիմնավորել է «ավելի անկեղծ քննարկումներ ունենալու և արդյունավետ աշխատելու» հնարավորությամբ։

Վարչապետի նստավայրի հարցի շուրջ արդարադատության նախարարն ասել է, որ դրանք լինելու են երկուսը՝ Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում, քանի որ «վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի մի շարք լիազորություններ իրականացնելու է վարչապետը»։

«Զուտ կառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար, այս շենքը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար»,- ասել է նախարարը։

Կարդացեք՝ ՀՀ նոր նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47, վարչապետինը՝ Բաղրամյան 26

Մեկնաբանել