Մոսկվայում կայացել է Նալբանդյանի հանդիպումը Լավրովի հետ

Մոսկվայում կայացել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Այսօր ռուսական Ինտերֆաքս գործակալությունը հաղորդել էր, որ Նալբանդյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մեկնել են Մոսկվա՝ քննարկելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունները։

Մեկնաբանել