Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրաստանյան այցի պատվիրակության կազմում է։ Այս մասին գրել է Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում․

«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30֊31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան։ Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Վրաստանի ղեկավարներին, հոգևոր առաջնորդին, գործարարներին, հայ համայնքին, այցելելու է նաև Ջավախք։

Կարդացե՛ք նաև՝

Նիկոլ Փաշինյանը այցելում է Վրաստան, նաև՝ Ջավախք

Մեկնաբանել