Հակահեղափոխական ուժերը կան. Հայկ Մարության

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն ասում է, որ եթե դառնա քաղաքապետ, առաջինը կլուծի մայրաքաղաքի աղբահանության խնդիրը։ Մարությանն այսօր ընտրություն կատարեց Երևանի կենտրոնի ընտրատեղամասերից մեկում։ Մինչև քվեարկությունը նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի դեմ «սև PR է իրականացվել»։ Իսկ թե որ ուժի կողմից, թեկնածուն չպարզաբանեց։ Այդուհանդերձ, Մարությանի փոխանցմամբ, ընտրություններից հետո իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ։ Խոսելով հակահեղափոխության մասին՝ Մարությանը կարծիք հայտնեց, որ այդ անվան ներքո տեղավորվում են այն ուժերը, որոնք ցանկանում են ընտրակեղծիքների միջոցով տապալել Երևանի ավագանու ընտրությունները։