Թուրքիան ու Ադրբեջանը ունեն տարբեր օրակարգեր ու առաջնահերթություններ

Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատմում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, թուրք-ամերիկյան ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայում տիրապետում է հետևյալ մոտեցումը. «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»: