Վանաձոր. ՀՀԿ վստահված անձը հերքում է Աշոտյանին

Հանրապետական կուսակցությունը դեկեմբերի 9-ին հայտարարել է, որ ընտրախախտումների դեպքեր են արձանագրվել Վանաձորի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) տեղամասում: ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը 168.am-ին ասել է, որ այդ ընտրատարածքում քվեարկողներ և վստահված անձինք տեղեկացնում են, թե ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ-ի քվեաթերթիկը: ՍիվիլՆեթը եղավ այդ ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը և ՀՀԿ-ի վստահված անձը հերքեցին տեղեկությունը:

Մեկնաբանել