Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիլեյանը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ Դանիելյանը ձերբակալվել է փետրվարի 26-ին՝ պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018 թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։

Նախկին քաղաքապետը ձերբակալվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Արամ Դանիելյանը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի պաշտոնը 2002-ից մինչև 2018թ․ հուլիսը։ Հանրապետական կուսակցության անդամ Դանիելյանը հրաժարական տվեց Թավշա հեղափոխությունից հետո։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել