Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր

Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե օրը համընկնի մայիսի 1-ի հետ, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Մեկնաբանել