ԱԱՀ հետաձգման արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը

Այսօր կառավարության որոշմամբ արտոնություններ ստացավ գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հետ փոխկապակցված «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը: Արտոնությունը վերաբերում է 10,6 մլրդ դրամի նոր խմբաքանակի ապրանքների ներկրման համար ավելացված արժեքի հարկը հետաձգելուն: Ավելացված արժեքի հարկը կկազմի 2,1 մլրդ դրամ: Ընկերությունը գործում է 2017 թվականից, սրբիչներ է արտադրում Արարատի մարզում: «Ընդլայնման ծրագրի շրջանակում ընկերությունը հաջորդ երեք տարիների ընթացքում ստեղծելու է 175 նոր աշխատատեղ, միջինը՝ 189 000 դրամ աշխատավարձով»,- զեկուցեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Մեկնաբանել