Լևոն Քոչարյանը չի բացառում՝ նոր կուսակցություն հիմնեն

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, չի բացառում, որ նոր կուսակցություն կհիմնեն․ այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։

Ի պատասխան Factor.am-ի հարցին, թե արդյոք աջակցելո՞ւ են որևէ ուժի, թե՞ առանձին կուսակցություն կհիմնեն, Լևոն Քոչարյանն ասաց, որ «չի կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է այդ մասին խոսելու»։ Ճշտող հարցին, թե չի բացառում, որ նոր կուսակցություն հիմնեն, պատասխանեց, որ չի բացառում։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ դժվար է պատկերացնում, բայց ոչինչ բացառել պետք չէ։

#CivilNet #News

Մեկնաբանել