Ապրիլի 2-ին` մահվան երրորդ դեպքը Ինֆեկցիոն հիվանդանոցում

Ապրիլի 2-ին Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվել է մահվան երրորդ դեպքը, այս մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է նա։

Հայաստանում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 7 է։

Մեկնաբանել