Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով

Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1808 է։

Նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն աճել է 62-ով, առողջացածների թիվը՝ 15-ով։ Գրանցվել է մեկ մահվան դեպք։ Ըստ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Ըստ այդմ՝

Առողջացածների ընդհանուր թիվը 848 է

Փաստացի բուժվողներինը՝ 931

Ընդհանուր թեստերի քանակը՝ 18 547

Մահվան ելքերինը՝ 29