Վոլգոգրադում բողոքում են Հեյդար Ալիևի արձանի տեղադրման դեմ

Վոլգոգրադի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգին «Բաքվի այգու» վերափոխման և կենտրոնական մուտքի մոտ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրման մասին տեղեկությունները առերեսվել են վոլգոգրադցիների հակազդեցությանը և բողոքի ալիքին, հաղորդում է haqqin.az-ը:

Մշակութային ժառանագության հարցերով փորձագետ Գալինա Շիպիլովայի խոսքով՝ այգու վերակառուցումը անօրիանական է:

Ըստ նրա՝ այգին մշակութային համառուսական նշանակության տարածքում է գտնվում, որտեղ 1942-1943թթ. արյունալի կռիվներ են տեղի ունեցել, հետևապես այդ աշխատանքները պետք է կատարվեն մշակույթի նախարարության և Վոլգոգրադի մարզային իշխանությունների հետ համաձայնեցման պայմասններում: Շիպիլովայի խոսքով՝ նշված գերատեսչություններում նախագծին տեղյակ չեն, հետևապես այդ աշխատանքները անօրինական են: Փորձագտեը նշում է նաև, որ պետք է տեղադրվեն տարածքի պատմական նշանակությանը հարիր օբյեկտներ, այլ ոչ օտարերկրյա նախագահների արձաններ:

Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանության դաշնային ծառայության (Ռոսօխրանկուլտուրա) մարզային ստորաբաժանումից հայտնել են, որ այգու վերակառուցման նախագծի մասին տեղեկացել են զանգվածային լրատվամիջոցներից և իրենց պաշտոնապես որևէ մեկը չի դիմել: Ծառայությունը մտադիր է ստուգումներ անցկացնել և լիահույս է, որ իրեն կմիանա նաև դատախազությունը:

Այգու վերակառուցման նախագածի համաձայն՝ նախատեսվում է ոչ միայն Ալիևի արձանի, այլև Մեծ հայրենական պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին նվիրված հուշապատի, ինչպես նաև արևելյան ոճով շատրավանի տեղադրում և «Բաքու» սրճարանի բացում:

Մեկնաբանել