«Զվարթնոցում» ձերբակալված ՌԴ քաղաքացին վաղը կվերադառնա Ռուսաստան. փաստաբան

Screen Shot 2016-08-29 at 17.08.30Օգոստոսի 26-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որին կալանավորելու միջնորդությունը երեկ մերժեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, օգոստոսի 31-ին վերադառնում է Ռուսաստան. այս մասին Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանն ասել է Ինտերֆաքս գործակալությանը:

Փաստաբանը հավելել է, որ այս պահի դրությամբ Միրոնովը չի կանչվել Հայաստանի իրավապահ մարմիններ:

«Այսօր նա կգնա ՌԴ դեսպանություն, սակայն դատախազություն դեռ չի կանչվել»,- նշել է փաստաբանը: Միրոնովի՝ Հայաստանի տարածքն անարգել լքելու հնարավորության մասին Ներսիսյանն ասել էր նաև երեկ:

Մինչդեռ երեկվա դատական նիստից հետո Միրոնովի մյուս փաստաբանները հայտարարել էին, որ նա «չի կարող դուրս գալ Հայաստանից, քանի դեռ չի կայացվել արտահանձնման հարցով որոշում»։

***

Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժեց օրեր առաջ ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու դատախազի միջնորդությունը։

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է օգոստոսի 26-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Միրոնովը 2016թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։

30-ամյա Միրոնովը կասկածվում է փողերի լվացման (50 հազ․ դոլար) և ինտերնետի միջոցով ռազմական տեխոնոլգիաների անօրինական վաճառքի մեջ։

Սերգեյ Միրոնովն աշխատում է ռուս-բելառուսական «Սինեզիս» ընկերությունում՝ որպես տեսատեխնոլոգիաների բաժնի պետ։ ԱՄՆ-ում նա եղել է մեկ անգամ 2013թ․, երբ մեկնել էր մասնակցելու IT տեխնոլոգիաների մասնագետների սեմինարի։

Մեկնաբանել