Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է․ դատախազություն

Դատախազությունը հայտնում է, որ իր ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է, համայնքի իրավունքները՝ վերականգնվել։

««Հետք» առցանց պարբերականի` 2020թ․ հունվարի 8-ի «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» վերտառությամբ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Դրանց ընթացքում պարզվել է, որ դեռևս 2004թ․հունիսի 3-ին կնքված պայմանագրով Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա հողամասի վրա N ընկերության կողմից 2007թ․կառուցվել է 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական լճակներից և այլ ինքնակամ շինություններից կազմված ձկնաբուծարան: Ընդ որում, նշված՝ ընկերությունը հիշյալ 11,32 հա հողատարածքը վարձակալել է ենթավարձակալության պայմանագրով:

[…]

Արդյունքում Սիս համայնքի ղեկավարի 2020թ․հունիսի 3-ի որոշմամբ կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն։ Համայնքի կողմից առաջարկվել է ուղղակի վաճառքով գնել նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10 75876 հա հողատարածքը։ Գնման առաջարկն ընդունվել է և հունիսի 30-ին նշված կառույցների և հողամասի գնման համար համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։

Հարկ է ընդգծել, որ սկսած 2007թ. մինչ օրս, Սիս համայնքը զրկված է եղել նշված ինքնակամ շինությունների համար գույքահարկ գանձելու և այդկերպ համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունից` նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթարկված չեն եղել: Մինչդեռ դատախազության ներգործությամբ իրականացված գործընթացի արդյունքում հետայսու ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է լինելու յուրաքանյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Կարդացե՛ք նաև՝

Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ են սահմանվում․ կառավարությունը հաստատեց

Մեկնաբանել