Մինսկում անսպասելիորեն տեղի ունեցավ Լուկաշենկոյի երդմնակալությունը

Մինսկում տեղի ունեցավ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության անսպասելի արարողությունը: Ամբողջ կենտրոնը փակ էր:

Սեպտեմբերի 23-ի առավոտյան Մինսկի Անկախության պալատի մոտ նկատվել է հատուկ սարքավորումների և անվտանգության աշխատակիցների կուտակում: Սակայն այնտեղ միջոցառումներ անցկացնելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել. այս մասին գրում է բելառուսական TUT.by-ը:

Արարողությանը հրավիրված են եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի և Հանրապետական խորհրդի ներկայացուցիչներ, պետական մարմինների ու կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հանրապետական ԶԼՄ-ներր ներկայացուցիչներ, մշակույթի, գիտության և սպորտի գործիչներ։

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում մարդիկ բողոքի ինքնաբուխ ցույցերով են արձագանքում երդմնակալության արարողությանը:

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել՝ ընդդեմ Լուկաշենկոյի 6-րդ ժամկետի:

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել