Հյուսիսային ուղղությամբ ունենք դիրքային առաջխաղացումներ․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշեց՝ գիշերվանից մինչ այս պահը մարտերը Արցախում շարունակվում են։ Հակառակորդը կրում է մեծ կորուստներ։ Նա նաև տեղեկացրեց, որ հակառակորդը կուտակումներ է ձեռնարկում Արաքսի երկայնքով, որոնց մասին Իրանը տեղեկացված է։