Արցախում վնասների վերականգման համար կտրվի պետական փոխհատուցում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանըհրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում կառավարման մարմինների աշխատանքներին կազմակերպման թեմայով։

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ հանձնարարել եմ, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:

Անդրադարձել եմ նաև հրետակոծությունից տուժած շենք-շինություններին: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում»,- գրել է Արցախի նախագահը:

Մեկնաբանել