Ադրբեջանը երրորդ անգամ կոպտորեն խախտեց հրադադարի մասին պայմանավորվածությունը. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,- գրել է Պողոսյանը:

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, ժամը 8:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրետանային կրակ վարելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանել