Արդեն 10-րդ օրն է` Երևանում, Հայաստանի ու Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեմ ցույցերը։
Ինտերնետ կապի խափանումների պատճառով ՍիվիլՆեթը վերահեռարձակում է Ազատության ՈՒՂԻՂ եթերը։
Արդեն 10-րդ օրն է` Երևանում, Հայաստանի ու Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեմ ցույցերը։
Ինտերնետ կապի խափանումների պատճառով ՍիվիլՆեթը վերահեռարձակում է Ազատության ՈՒՂԻՂ եթերը։
12:15 Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված մեքենաների թիվը հասել է 33-ի։ *** «Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց։ ««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։ Նշվում է, որ ժամը 11։00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։
Մայիսի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներին։ Ժողովի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։ Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական […]
Մայիսի 24-ից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը․ ասված է ծառայության հաղորդագրությունում։ «Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,- նշում է ԱԱԾ-ն։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու […]
Սպասարկման ոլորտում շրջանառության հարկի դրույքաչափի կրկնապատկումից հետո բարեխիղճ հարկատուի համար, հատկապես մարզերում, հարկային բեռն աճելու է 60-70 տոկոսով, ինչը շատ ծանր է․ «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նշում է «Վարդո գրուպ» ընկերության հիմնադիր Վարդա Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդ փոփոխությունը վտանգելու է մարզերում բարեխիղճ գործունեություն ծավալող ռեստորանային բիզնեսը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,- ասված է հաղորդագրությունում։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Մայիսի 15-ին սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպմանը ստորագրվել էր չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։ Հանձնաժողովները համատեղ հաղորդագրությունում ասված էր, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի […]
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետում, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։ Դեսպանին ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: «Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Այստեղ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ 733 միլիոն դրամ էր հատկացվել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։ Այս համատեքստում Զախարովան մեջբերել է 2020-ի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»։ «Անկեղծ ասած, հետաքրքիր է, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերից ռուսական կողմը ակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքեր է գործադրել կրակի դադարեցմանը […]